Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.04.2023 | 00:01

Գոհության աղոթք դուք միշտ կատարեք և արթուն կացեք,

Բոլորի համար պետք է աղոթեք, որ խոսքի դուռը բացվի ձեզ համար,

Որ կարողանանք խորհուրդն Քրիստոսի ճիշտ մեկնաբանել՝ սիրով և արդար,

Գոհության աղոթք դուք միշտ կատարեք և արթուն կացեք:

Օտարների հետ իմաստուն եղեք և ժամանակը պետք է փոխ առնեք,

Եվ խոսքերի մեջ ամեն ժամանակ շնորհքով եղեք, Հոգով քարոզեք փրկության համար,

Գոհության աղոթք դուք միշտ կատարեք և արթուն կացեք,

Բոլորի համար պետք է աղոթեք, որ խոսքի դուռը բացվի ձեզ համար:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 4286

Մեկնաբանություններ